Կոտայքի սոց.աջակցության կենտրոններում մոտ 2 մլն դրամի նպաստ է յուրացվել

Կոտայքի սոց.աջակցության կենտրոններում մոտ 2 մլն դրամի նպաստ է յուրացվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը2 մլն դրամի չարաշահումներ է բացահայտել Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշվում է այն մասին, որ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու այն ստացել: Մասնավորապես, Չարենցավանի գրասենյակի աշխատակից Գայանե Կարապետյանը մի քաղաքացուց պահանջել ու ստացել է ամեն տարվա երկու ամսվա նպաստի գումարը՝ 58.000 դրամ: Այդ ապօրինի վարձատրությունը նա ստացել է 2008-2017 թթ, նույն կերպ՝ տարեկան 60.000 դրամ է ստացել մեկ այլ քաղաքացուց, երկու դեպքով գումարը կազմել է 950.000 դրամ:

Նույն մեխանիզմն է գործել Հրազդան գրասենյակի աշխատակից Հասմիկ Սարգսյանի դեպքում: Նա երկու հոգուց ստացել է ապօրինի վարձատրություն՝ մի դեպքում մեկ տարվա համար ստացել է 28 հազար դրամ 2010-2018թթ., մյուս դեպքում՝ տարեկան երկու ամսվա գումարը կազմել է 60.000 դրամ, ընդհանուր առմամբ՝ 450.000 դրամ է կազմել: Նա գումարը պահանջել է գրասենյակի ղեկավար Ստելլա Ղազարյանին փոխանցելու համար: Դարձյալ պետին փոխանցելու համար նույն գրասենյակի աշխատակից Կարինա Եգանյանն էլ տարբեր տարիներին երկու հոգուց տարեկան երկու ամսվա նպաստի գումար է պահանջել ու ստացել 334.000 դրամ:

Հրազդանի գրասենյակի մեկ այլ աշխատակից՝ Նաիրա Խաչատրյանը, պետին փոխանցելու համար մի քաղաքացուց ստացել է 161.000 դրամ ու յուրացրել: Եղվարդի գրասենյակի աշխատակից Վաղարշակ Մարգարյանն էլ մի կնոջից նրա ամուսնուն նպաստառուների ցուցակում ներառելու համար պահանջել ու ստացել է 98.000 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---