ՀՀ նախագահը ծանոթացել է կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին26 հուլիսի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն (Կինոյի տուն), ծանոթացել միության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաեւ ապագա կինոթանգարանի՝ հայկական Սինեմաթեքի կառուցման ծրագրին: Միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել ապագա Սինեմաթեքի տարածքում, այցելել Կինոյի տան` վերջերս վերանորոգված մեծ դահլիճ, որից հետո հանդիպել է կինոթանգարանի ստեղծման աշխատանքները համակարգող հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկայացվել են Սինեմաթեքի նախագիծը, հայեցակարգն ու ստեղծման նպատակները: Նշվել է, որ կինոթանգարանը ոչ միայն հավաքելու, պահպանելու ու ցուցադրելու է հայկական կինոյի ժառանգությունը, այլեւ լինելու է ժամանակակից ենթակառուցվածքներով գործող թանգարան՝ ուսումնական ու գիտական բաղադարիչներով, ինչպես նաեւ ծառայելու է որպես մշակութային ու զբոսաշրջային կենտրոն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նախագծի իրականացմանը վերաբերող հարցերին, հայկական ժամանակակից կինեմատոգրաֆիայի զարգացման հեռանկարներին: Նախագահը նաեւ գրառում է կատարել հանրահայտ Բուխարու սրահի հուշապատին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |