$100 մաքսավճարի մասին խոսք չի եղել. ՊԵԿ-ը պարզաբանում է քաղաքացու՝ Բագրատաշենում լվացքի մեքենան ջարդելու դեպքը

$100 մաքսավճարի մասին խոսք չի եղել. ՊԵԿ-ը պարզաբանում է քաղաքացու՝ Բագրատաշենում լվացքի մեքենան ջարդելու դեպքը

PanARMENIAN.Net - Քաղաքացու կողմից մաքսային հսկողության գոտում լվացքի մեքենան ջարդելու դեպքի կապակցությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածած պարզաբանման համաձայն, միջադեպի տեսանյութում հիշատակված $100 մաքսավճարի մասին խոսք չի եղել. քաղաքացին սկզբունքորեն հրաժարվել է հայտարարագրել տվյալ լվացքի մեքենան, ինչի արդյունքում մաքսային վճարների հաշվարկ չի կատարվել:

Նշվում է, որ լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, ով, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն, ունի սահմանահատումների և ներմուծումների պատկառելի փորձ:

«2010-2017թթ. տվյալ անձը 5 անգամ փոխել է ՀՀ քաղաքացու անձնագիրը, ինչը չենք կարծում, թե որևէ կերպ կարող էր օգնել անձնական օգտագործման օգտագործված ապրանքների ներմուծման գործընթացին: Դեպքի օրը տվյալ անձը ավտոմեքենայով հատել է սահմանը և ներկայացել մաքսային մարմիններին՝ ավտոմեքենայում ունենալով որոշակի ապրանքներ: Այդ ապրանքներից այն մասը, որոնք չեն գերազանցել առանց մաքսային վճարների ֆիզիկական անձանց կողմից ներմուծման համար թույլատրված բնաիրային և արժեքային քանակները, մաքսային մարմնի կողմից բաց են թողնվել քաղաքացուն՝ առանց մաքսային վճարների գանձման: Սակայն, լվացքի մեքենայի համար, որը ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման համաձայն գերազանցել է «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները», քաղաքացուն տեղեկացվել է, որ պետք է ներկայացնի մաքսային հայտարարագիր և վճարի համապատասխան վճարներ, ինչից քաղաքացին հրաժարվել է», - նշվում է ՊԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Սեյրան Դեմիրճյանը, նախքան տվյալ դեպքի իրեն ուղեկցող անձանց կողմից տեսագրումը, փորձել է շանտաժի ենթարկել մաքսային ծառայողներին (ինչը տեսագրված է մաքսային մարմնում առկա տեսախցիկով)՝ սպառնալով, թե «կգնամ կասեմ, որ ինձնից գումար եք ուզել», ինչը բնականաբար չի ազդել մաքսային ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքի վրա:

Ավելի վաղ, համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որտեղ քաղաքացին մաքսակետում ջարդում է լվացքի մեքենան. նկարահանողը արարքը պատճառաբանում էմաքսվաճարի չափի խնդրով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---