Տոնոյան. Ամառային զորակոչը կերկարացվի մինչև օգոստոսի 11-ը

Տոնոյան. Ամառային զորակոչը կերկարացվի մինչև օգոստոսի 11-ը

PanARMENIAN.Net - Կառավարության հուլիսի 26-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է 2018-ի ամառային զորակոչի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 11-ը ներառյալ:

«Զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման ու փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականանցելու անհարժեշտությամբ», - նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը:

Դավիթ Տոնոյանն ասել է, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդում զորացրումների գործընթացի վրա, վերջինս ենթակա է ավարտին հուլիսի 31-ին:

Յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը զորամասերում հայտարարվում է «Բաց դռների օր», որի ժամանակ ծնողներին հնարավորություն է տրվում այցելել զորամաս ու ծանոթանալ իրենց որդիների ծառայության վայրին, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, մատուցվող սննդի որակին:

Ընթերցեք նաև.Ինչպես է անցնում նորակոչիկի առաջին 3 օրը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---