ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական գերակայությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնածխարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ին հանդիպել է Երեւանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը իր ընդարձակ ելույթում դիվանագիտական կորպուսին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ մոտեցուները միջազգային քաղաքականության մի շարք այժմէական գործընթացների վերաբերյալ: Նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Նախարար Նալբանդյանը ասաց, որ Հայաստանը շարունակելու է խորացնել հատուկ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, քայլեր է ձեռնարկելու ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ: Նախարարի բնորոշմամաբ Եվրոպական ուղղությունը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցությանը, հայկական դիվանագիտության ղեկավարը նշեց, որ զարգանալու է համագործակցությունը եւ ակտիվ ներգավվածությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջագային կազմակերպություններում:



Հայաստանը կարեւորում է կապերն այն անմիջական հարեւան պետությունների հետ, որոնց հետ գործընկերությունը կրում է բարեկամական բնույթ եւ պատրաստ է ամեն ջանք գործադրելու` բարելավելու հարաբերություններն այն հարեւանների հետ, ում հետ դեռ կան խնդիրներ: Նախարար Նալբանդյանը առանձին անդրադարձ կատարեց այն երկրների հետ հարաբերություններին, որոնք մշտական դիվանագիտական ներկայություն ունեն Հայաստանում: Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ որպես հիմնական գերակայություն: Նա վերաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները: Անդրադարձ կատարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, նախարար Նալբանդյանը վերահաստատեց առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամությունը: Եզրափակելով իր խոսքը, նախարար Նալբանդյանը կարեւորեց Սփյուռքի դերը Հայաստանի եւ այլ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու գործում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---