Մխիթարյան. «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում27 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբում ավելի լավ է զգում իրեն, քան «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղում էր նախկինում: «Կյանքում պետք է պատրաստ լինես ցանկացած իրավիճակի: Ես շատ դժվար պահ ունեցա կարիերայում, սակայն աշխատեցի անցյալում թողնել այն: Գուցե ինչ-որ բան այնպես չգնաց, ինչպես կցանկանայի, սակայն կյանքը շարունակվում է»,-ասել է ֆուտբոլիստը, գրում է Soccer.ru-ն: Ըստ նրա, «Արսենալը» միշտ հարձակողական ֆուտբոլ է խաղացել: «Ժոզե Մոուրինյոյի օրոք թիմն այլ կերպ է խաղում: Ես ոչ ոքի չեմ ցանկանում քննադատել, դրանք տարբեր փիլիսոփայություններ են: Ուղղակի ուզում եմ ասել, որ «Արսենալում» ինձ ավելի լավ եմ զգում, քան ՄՅՈւ-ում: Այստեղ այլ փիլիսոփայություն է, այլ խաղաոճ և ակումբն էլ ուրիշ է»,-ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ից «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին, Ալեքսիս Սանչեսի փոխարեն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |