«Սասնա ծռերից» Մարտիրոս Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է27 հուլիսի 2018 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ դատավորը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և որոշել փոխել Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) խափանման միջոցը։ Նրա նկատմամբ կկիրառվի գրավ՝ 1 մլն դրամ, հայտնում է Aysor.am-ը։ Միաժամանակ դատարանը որոշել է փոխել նույն գործով մեկ այլ ամբաստանյալ Արայիկ Հակոբյանի խափանման միջոցը. նա ազատ կարձակվի պատգամավորական երաշխավորությամբ։ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջան այցի ժամանակ Դուրովը եղել է նաև հայաթափված Արցախում Դուրովն Ադրբեջանում էր նույն այն օրերին, երբ այդ երկիր էր այցելել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը Պուտինը փակ աշխատանքային հանդիպումներ կունենա ԱՊՀ նիստից առաջ, նաև՝ ոչ պաշտոնական՝ ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ Երևանում երեխաներին առևանգել փորձած 57-ամյա տղամարդը կալանավորվել է Նրան ներկայացվել է մեղադրանք |