Ստամբուլում ճշտում են` արդյոք որեւէ կապ գոյություն ուներ «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության եւ Հրանտ Դինքի մարդասպանների միջեւ

PanARMENIAN.Net - Ստամբուլի 14-րդ քրեական դատարանում շարունակվում են լսումները «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով: Հետաքննությունը ճշտում է` արդյոք այցելել է «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության ձերբակալված անդամ Վելի Կուչուկը մարդասպանության կազմակերպիչներից Յասին Հայալին բանտում, որտեղ նա իր պատիժն էր կրում Տրապիզոնում 2006 թվականին կազմակերպած McDonalds-ի պայթյունի համար, գրում է Sabah թերթը:



Նիստի ժամանակ Դինքի ընտանիքի փաստաբանը պնդեց, որ Վելի Կուչուկը հանդիպել է Հայալի հետ բանտում, ինչին Յասին Հայալը պատասխանել է, թե նման բան չի եղել: Սակայն պարզվել է, որ Տրապիզոնի եւ Ստամբուլի բանտեր նամակ է հղվել Կուչուկի եւ Հայալի հանդիպման մանրամասների մասին:



Պաշտոնաթող գեներալ Վելի Կուչուկը ձերբակալվել է 2008 թվականի սկզբում ահաբեկչական «Էրգենեկոն» կազմակերպությանը պատկանելու կասկածանքով, որը Թուրքիայում պետական հեղաշրջում կատարելու նպատակ ուներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---