Armenia Uncovered. «Աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկի» մասին պատմող ֆիլմը (վիդեո)

Armenia Uncovered. «Աշխարհի ամենազարմանալի երկրներից մեկի» մասին պատմող ֆիլմը

PanARMENIAN.Net - Բրիտանահայ երաժիշտ, երգիծաբան և դերասան Կև Օրքյանը Հայաստանին նվիրված Armenia Uncovered ֆիլմ է նկարահանել, որտեղ պատմում է իր հայաստանյան ուղևորության մասին: Հեղինակը Հայաստանն անվանում է «Երկիր մոլորակի ամենազարմանալի երկրներից մեկը»:

«Ես ճամփորդում եմ Հայաստանով, աշխատելով որքան հնարավոր է շատ վայրեր տեսնել և շատ մարդկանց հետ ծանոթանալ»,-ասվում է ֆիլմի թիզերում, որը հրապարակվել է Facebook-ում:

Տեսանյութի հեղինակին գերել է հայուհիների գեղեցկությունը: Նա նաև ձգտում է համոզվել, որ հայերն իրոք ամենահյուրասեր ժողովրդներից են աշխարհում: Ըստ հեղինակի, նա համոզվել է, որ Հայաստանում ամեն ինչ պետք է «կուշտ փորով» անել:

Ֆիլմում Օրքյանը զրուցում է հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի, Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի, երգչուհի Սիրուշոյի և այլոց հետ:

Նկարահանումներ են կատարվել նաև Արցախում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---