Կես տարում ընտանեկան բռնության մեղադրանքով 258 քրգործ է քննվել

Կես տարում  ընտանեկան բռնության մեղադրանքով  258 քրգործ է քննվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված գործերի աճ է նկատվել. նշված ժամանակահատվածում քննվել է նման 258 քրեական գործ՝ 2017-ի 215-ի դիմաց, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

Ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 10-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 5-ը՝ եղբոր/քրոջ, 23-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 99-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 4-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված: Դիտարկվող ժամանակահատվածում որպես տուժող ճանաչվել է 249 անձ, որոնցից 12-ը՝ մինչև 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 16-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 94-ը՝ 18-35 տարեկան, 122-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ` 30 անձի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ն Ընտանեկան բռնության մասին օրենքն ընդունվել է 2017 թվականին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---