ՍԱՊԾ աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա միջինը 10%-ով

ՍԱՊԾ աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա  միջինը 10%-ով

PanARMENIAN.Net - «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի նախագածով առաջարկվում է միջինը 10%-ով բարձրացնել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական տեսչության աշխատակիցների աշխատավարձը, նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է արտահանվող սննդամթերքի, բուսասանիտարական և անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտահանման նպատակով տրվող յուրաքանչյուր սերտիֆիկատի կամ հավաստագրի տրամադրման համար գանձել վճար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Գանձվող գումարը վճարվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին:

«Յուրաքանչյուր ամիս տեսչական մարմնի կողմից միջինը տրամադրվում է 150 սերտիֆիկատ և հավաստագիր: Առաջարկվող կարգավորման նպատակն է պարգևատրումների միջոցներով բարձրացնել տեսչական մարմնի աշխատողների աշխատավարձները, ինչպես նաև ապահովել համակարգի զարգացման համար միջոցների հատկացումները: Արդյունքում, առանց պետական բյուջեից միջոցների հատկացման, կգրանցվի տեսչական մարմնի աշխատողների աշխատակիցների բարձրացում, ինչպես նաև համակարգի պահպանման համար ավելի շատ միջոցների կհատկացվեն», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---