ՀՀ ԱԳՆ ղեկավար. «Հուսով եմ, որ Է.Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, մենք կկարողանանք հայտարարել բանակցությունները շարունակելու մասին»

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ մայիսի 6-ին Ստրասբուրգում կայանալիք նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բովանդակալից կլինի: «Դա կլինի իմ առաջին հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ, հնարավոր է, որ այն ճանաչողական բնույթ կրի: Սակայն հուսով եմ, որ հանդիպումը բովանդակալից կլինի եւ դրանից հետո մենք կկարողանանք հայտարարել բանակցությունները շարունակելու մասին»,-ասել է Նալբանդյանը չորեքշաբթի ՀՀ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում: Ընդ որում Հայաստանի ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել Մամեդյարովի հետ հանդիպումից հետո մանրամասնորեն պատասխանել պատգամավորներին հետաքրքրող հարցերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:



Հայաստանի ԱԳ նախարարը նշեց նաեւ, որ մտահոգություն արտահայտելը Ադրբեջանի ռազմական բյուջեի 10-պատիկ ավելցման վերաբերյալ չի նշանակում միջամտել այդ երկրի ներքին գործերին: Նալբանդյանը հիշեցրել է, որ իր հարցազրույցներից մեկում նա կասկած է հայտնել, թե «աշխարհը աչք կփակի եւ կձեւացնի, թե չի լսում ցանկացած երկրի հայտարարություն ռազմական բյուջեի 10-պատիկ ավելցման մասին»: «Ի պատասխան Ադրբեջանից հայտարարություններ հնչեցին ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Սակայն ես չեմ կարծում, թե բյուջեի 10-պատիկ ավելացման մասին խոսելը միջամտել է երկրի ներքին գործերին, քանի որ ռազմական բյուջեն ներքին օգտագործման համար չէ նախատեսված»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---