Էրդողանն ամերիկացի եկեղեցականի գործով զիջումների չի գնա30 հուլիսի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի նահանջելու և պատրաստ է իր ճանապարհով գնալ, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ: Բրանսոնը ձերբակալվել է 2016-ի դեկտեմբերին, 2 տարի անցկացրել կալանավայրում, իսկ 2018-ի հուլիսին նրա խափանման միջոցը փոխվել է՝ նա տնային կալանքի տակ է: «ԱՄՆ-ն չպետք է մոռանա, որ եթե չփոխի իր վերաբերմունքը, ապա ի դեմս Թուրքիայի հզոր և անկեծ գործընկերոջ կկորցնի»,-ասել է Էրդողանը, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով է սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևոր հորը: Թրամփը պատրաստ է «խիստ պատժամիջոցներ» կիրառել ՆԱՏՕ-ի իր դաշնակցի դեմ: «Նա շատ է տառապում: Այդ հավատացյալ մարդը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-ասել է ԱՄՆ նախագահը 50-ամյա եկեղեցականի մասին: Էրդողանը նաև հերքել է այն ենթադրությունները, թե համաձայնություն կա Բրանսոնին արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիների հետ փոխանակելու վերաբերյալ: Ավելի վաղ Էրդողանը Բրանսոնի արտահանձնումն ԱՄՆ-ին կապում էր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Անկարային հանձնելու հետ, որին Թուրքիայում համարում են 2016-ի հեղաշրջման կազմակերպիչ: Էրդողանը նաև զգուշացրել է, որ Թուրքիան կարող է միջազգային դատարան դիմել, եթե ԱՄՆ-ն որպես պատասխան միջոց հրաժարվի F-35 կործանիչների առաքումից Թուրքիա: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |