Վրաստանում օրինականացրել են մարիխուանան30 հուլիսի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Սահմանադրական դատարանն օրինականացրել է երկրում մարիխուանայի օգտագործումը: Հուլիսի 30-ին հրապարակվել է 3 ամիս քննվող գործի վերաբերյալ որոշումը, հայտնում է «Գիրչի» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում: Դատարանը բավարարել է «Գիրչի» կուսակցության առաջնորդներ Զուրաբ Ջափարիձեի և Վախթանգ Մեգրելիշվիլիի հայցը, որոնք տարիներ շարունակ պայքարում են մարիխուանայի օրինականացման և թմրանյութերի ոլորտում քաղաքականության ազատականացման համար: Նրանք հայցով պահանջել են, որպեսզի բոլոր պատժամիջոցներն առանց բժշկի նշանակման մարիխուանա օգտագործելու համար համարվեն ոչ սահմանադրական: Ըստ կուսակցության առաջնորդների, մարիխուանայի օգտագործումը չի սպառնում որևէ արժեքավոր հանրային շահի, իսկ պատիժը մարիխուանա օգտագործողների դեմ միայն բարոյական փաստարկներից ելնելով, հակասում է անձի ազատ զարգացման իրավունքին, և համապատասխանաբար, հակասում է Վրաստանի Սահմանադրության 16-րդ հոդվածին: Ըստ դատարանի որոշման, մարիխուանայի օգտագործումը պատժելի է համարվում միայն այն դեպքում, եթե վտանգ է պարունակում երրորդ անձի համար, մասնավորապես, ուսհաստատություններում, տրանսպորտում և մարդկանց կուտակումների վայրերում օգտագործելու դեպքում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |