Netflix-ն Էնդի Սերկսի «Մաուգլին» գնել է Warner Bros.-ից30 հուլիսի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Netflix-ն գնել է Warner Bros.-ից հայկական ծագում ունեցող հայտնի դերասան Էնդի Սերկիսի (Սարգսյան) «Մաուգլի» արկածային կինոժապավենի վարձույթի իրավունքները: Ռեդյարդ Քիպլինգի «Ջունգլիների գրքի» մեծ բյուջեով էկրանավորումն ամենաթանկարժեք նախագիծն է, որը գնել է ընկերությունը, գրում է Kinomania.ru-ն: Էնդի Սերկիսի ֆիլմը պետք է էկրան բարձրանար 2018-ի հոկտեմբերի 19-ին, սակայն Netflix-ը կթողարկի այն 2019-ին: Հավանաբար, ընկերությունը, նման որոշում կայացնելով, առաջնորդվել է Disney-ի «Ջունգլիների գիրքը» բլոկբասթերի հետ համեմատություններից խուսափելու ցանկությամբ: Ֆիլմը էկրան է բարձրացել 2016-ի ապրիլին և աշխարհում հավաքել է 1 մլրդ դոլար: Սերկիսի վարկածն ավելի մռայլ ու դրամատիկ կլինի, քան Ֆավրոյի դեպքում, և ռեժիսորը կարծում է, որ իր ֆիլմն ավելի հասուն հանդիսատեսի համար է, քան նախորդ էկրանավորումները: Ըստ նրա, գլխավոր հերոսը և կենդանիները էմոցիոնալ տեսակետից ճշմարտացի կլինեն, իսկ հանդիսատեսը ակնարկներ չի տեսնի, թե այդ ամենը հեքիաթ է: Կերպարներին հնչյունավորել են Քրիստիան Բեյլը, Քեյթ Բլանշետը, Բենեդիկտ Քամբերբետչը, Նաոմի Հարիսն ու ինքը Սերկիսը: Իսկ գլխավոր դերը կատարել է Ռոեն Չանդը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |