30 հուլիսի 2018 - 18:18 AMT
Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում ազգությամբ 4 հայ կա

Հուլիսի 30-ի առավոտյան Սոչիի Ադլերի շրջանի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թվում ազգությամբ չորս հայ կա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Եվս մեկ հայ վիրավորվել է։ Զոհվածների` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 30-ի առավոտյան հրդեհ է բռնկվել Սոչիի Ադլերի շրջանի տներից մեկում, 8 մարդ է զոհվել, կան նաև տուժածներ. նրանք ապրում էին կիսակառույց շինությունում, մի քանիսը տան տիրոջ հյուրերն էին Հայաստանից:

ՀՀ ԱԻՆ-ը իր հերթին հաստատել է, որ Սոչիում զոհվածների թվում ՀՀ քաղաքացի կա՝ Նիրվարդ Ստեփանի Հարությունյանը (ծնված 1950 թ.):