11 սեպտեմբերի 2002 - 20:24 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Երեւանում տեղի է ունենում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հերթական նիստը: Խոհրդի անդամների հետ Երեւան է ժամանել նաեւ նրա նախագահ Կիրիլ Սելեզնյովը: Նիստում քննարկվում են հարցեր, որոնք առնչվում են 2002 թվականի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գազային համակարգի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրագործման գործընթացին, Հայաստանի գազի շուկայի վիճակին եւ զարգացման հեռանկարներին, գազի մատակարարման եւ դրա վճարման վերաբերյալ ընկերության վարչակազմի աշխատանքին, գազի օգտագործման դիմաց սպառողների դեբիտորական պարտքի մարմանը: Նախատեսվում է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի անդամների հանդիպումը Հայաստանի ղեկավարության հետ: