Սեմերիկով. ՀԱՊԿ-ը Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ հարցում ՀՀ-ից չի ստացել

Սեմերիկով. ՀԱՊԿ-ը Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ հարցում ՀՀ-ից չի ստացել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ ղեկավարությունը տվյալներ չունի այն մասին, թե Հայաստանը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու պաշտոնական հարցում է ուղարկել: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմն արդեն դիմել է պաշտոնական հարցումով գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ՝ Սեմերիկովն ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, որ հայկական կողմն ինչ-որ պաշտոնական փաստաթղթով դիմած լինի գործող գլխավոր քարտուղարի հարցով», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խաչատուրովն անցնում է որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով։ Իրադարձությունների ժամանակ նա Երևանի կայազորի հրամանատարն էր։Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Ըստ նրա, հայկական կողմի համապատասխան հարցման դեպքում հարկ կլինի համաձայնեցնել գործընթացը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ: «Իսկ հետո Հավաքական անվտանգության խորհուրդը պետք է որոշում կայացնի»,-ասել է Սեմերիկովը՝ պարզաբանելով, որ գործընթացի տևողությունը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես են անդամ պետություններն անցկացնելու ընթացակարգն ու ով է դրան մասնակցելու:

Նա հավելել է նաև, որ Խաչատուրովը չի դիմել ՀԱՊԿ-ին իրավիճակի հանգուցալուծմանն ինչ-որ կերպ նպաստելու խնդրանքով:

Սեմերիկովը հայտնել է, որ կապի մեջ է Խաչատուրովի հետ և շփվել է հետը ծառայողական հարցերով: «Խոսել ենք նաև ՀՀ-ում դատական նիստերին նրա մասնակցության մասին: Նա այնտեղ անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը որպես վկա»,-ասել է Սեմերիկովը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Խաչատուրովը չի խնդրել աջակցել ստեղծված իրավիճակում՝ Սեմերիկովն ասել է. «Բացարձակապես, այդ հարցով նա չի դիմել»,-ասել է Սեմերիկովը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին: «Թե այդ պաշտոնում ով կփոխարինի Յուրի Խաչատուրովին, ինչպես կփոխարինի, ինչ ժամանակահատվածում դա տեղի կունենա, դա արդեն քննարկումների և կոնսենսուսով կայացվելիք որոշման հարց է», - ասել է Տիգրան Բալայանը։

Մինչդեռ ավելի վաղ Ռուսաստանի ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը սեփական «դիվանագիտական աղբյուրների» վրա հղումով կոշտ արձագանք էր տարածել ՀՀ ԱԳՆ կողմից կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ զարգացումներին հետևած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց սկսելու առաջարկին։ «ՀՀ ԱԳՆ-ն հնչեցրել է ՀԱՊԿ անդամ-երկրներին իր ոչ պրոֆեսիոնալիզմով զարմացնող առաջարկ՝ «սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց»։ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու ընթացակարգի վերաբերյալ հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները Երևանում անարդյունավետ են համարում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---