ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել31 հուլիսի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վարդան Բոստանջյանն ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից է: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասվում է հայտարարության մեջ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը պարզաբանել է Բոստանջյանի հրաժարականի պատճառները՝ նշելով, որ պատգամավորի այդ քայլն ունի բացառապես անձնական պատճառ և պայմանավորված է առողջական վիճակով: «Առողջական խնդիրների պատճառով պարոն Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում է կայացրել: Այդ մասին կարող եք տեղեկանալ անձամբ իրենից: Պարոն Բոստանջյանն արդեն իսկ հանդիպման ընթացքում այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Երկարատև բուժման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ պարոն Բոստանջյանն այս փուլում առավելապես սեփական առողջության վերականգնման նպատակով նման որոշում է կայացրել: Մեզ համար նա շարունակում է մնալ մեր լավագույն գործընկերներից մեկը, և «Ծառուկյան»խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շուտափույթ ապաքինում են մաղթում Վարդան Բոստանջյանին: Հորդորում եմ լրատվամիջոցների իմ հարգելի գործընկերներին այլ ենթատեքստեր չփնտրել»,-ասվում է հայտարարության մեջ: Եթե ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում Եթե նշված ժամկետում հրաժարականի մասին դիմումը հետ չի վերցվում, ապա պատգամավորի լիազորությունները դադարեցված են համարում: Եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում խորհրդարանին տեղեկացնում է այդ մասին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |