Արցախում զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն

Արցախում զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից Արցախում կմեկնարկեն զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Նախաձեռնության նպատակն է զարգացնել ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծել նպաստավոր պայմաններ՝ Արցախում զբոսաշրջիկների ճամփորդության համար, հայտնում է Արցախպրեսը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-«Հունոտի կիրճ» արգելոց-Ստեփանակերտ: Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ներառված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և «Տողի մելիքական ապարանք» արգելոց:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ առավոտյան՝ ժամը 10:00-ին, բացի երկուշաբթի օրերից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն՝ բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար՝ մինչև 250 դրամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---