Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել. Ոչ ոք չի զոհվել

Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել. Ոչ ոք չի զոհվել

PanARMENIAN.Net - Մեքսիկական Aeromexico ավիաընկերության Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որը կատարում էր Դուրանգո-Մեխիկո AM2431 չվերթը, վթարի է ենթարկվել Գուադալուպե Վիկտորիա օդանավակայանում թռիչքի պահին: Այդ մասին Twitter-ում հայտնել է ավիաընկերությունը:

Ըստ տրանսպորտի նախարար Ժերարո Ռուիս Էսպարսայի, ինքնաթիռում 97 ուղևոր է եղել և անձնակազմի 4 անդամ:

Ինչպես հայտնել է Դուրանգո գավառի նահանգապետ Խոսե Աիսպուրոն, վթարի հետևանքով ոչ ոք չի զոհվել: Ըստ նախնական տվյալների, տուժել է 85 մարդ: Նրանցից, ըստ առողջապահության նախարարության, 18 մարդ է հոսպիտալացվել, գրում է Deutsche Welle-ն:

Ինքնաթիռը վայր է ընկել բարձրություն հավաքելիս՝ օդանավակայանից ոչ հեռու: Պատահարի պատճառները ճշտվում են: Աղետի վայրում են հրշեջներն ու փրկարարները:

Ավելի վաղ Կուբայում վթարի էր ենթարկվել Global Air մեքսիկական ավիաընկերության ինքնաթիռը, որի հետևանքով 110 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---