ՀՀ նախագահն առաջարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ընդլայնել ՀՀ-ում երեխաներին ուղղված ծրագրերը 1 օգոստոսի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երեխաների, դեռահասների և երիտասարդների իրավունքների և բարեկեցության ուղղությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերին: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նունե Սարգսյանը: Նախագահն առաջարկել է ընդլայնել դրանց շրջանակը՝ լրացնելով համատեղ նոր ձեռնարկներով: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությունը Հայաստանում՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով առողջապահական ու կրթական խնդիրների լուծմանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, այս ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների վերաբերյալ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |