ԱԳՆ-ն ցավակցել է ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների մահվան կապակցությամբ

ԱԳՆ-ն ցավակցել է ԿԱՀ-ում ռուսաստանցի լրագրողների մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Ռուսաստանին Աֆրիկայում ռուսաստանցի լրագրողների զոհվելու կապակցությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում:

«Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունները Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում զոհված ռուսաստանցի լրագրողների ընտանիքներին, հարազատներին և գործընկերներին: Հուսով ենք, որ մեղավորները շուտափույթ կպատժվեն»,-ասվում է հայտարարության մեջ:

Ռուսաստանցի լրագրողներին, որոնք ԿԱՀ-ում փաստագրական ֆիլմ էին նկարահանում, գրոհել է 10 մարդ, հայտնում է Radio Ndeke Luka-ն: Ըստ ռադիոկայանի, Օրհան Ջեմալի, Ալեքսանդր Ռաստորգուևի և Կիրիլ Ռադչենկոյի վրա հարձակվել են երեկոյան մոտ ժամը 6-ին, Սիբուտից ոչ հեռու:

Օրհան Ջեմալը ռուսաստանաբնակ հայտնի ադրբեջանցի գործիչ Հեյդար Ջեմալի որդին էր:

«Անվտանգության ուժերի ներկայացուցիչները խնդրել էին նրանց չմեկնել, քանի որ արդեն մութ էր: Նրանք պնդեցին իրենցը և մեկնեցին»,-հայտարարեկլ է տեղացի պաշտոնյա Մարսելին Յոյոն: Ըստ նրա, բոլոր հանցագործները միայն արաբերեն են խոսել:ԿԱՀ-ում կայունացման ՄԱԿ առաքելությունում հայտարարել են, որ զոհված ռուսաստանցիների դիերը հայտնաբերվել են մեքենայում Սիբուտից դեպի հյուսիս 33 կմ հեռավորության վրա:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---