2018-ի 6 ամսում ՀՀ բնակչության նվազման տեմպերը դանդաղել են

2018-ի 6 ամսում ՀՀ բնակչության նվազման տեմպերը դանդաղել են

PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2,969,800 մարդ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2,972,700 մարդ. կես տարում երկրի բնակչությունը նվազել է 0,1%-ով կամ 4700 հոգով:

Մինչդեռ 2017 թվականի նույն ժամանակահատվածում երկրի բնակչության թիվը նվազել է 0,2%-ով կամ 6200 հոգով. 2017-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2,986,100, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 2,979,900 մարդ:

2018-ի հուլիսին 2017-ի հուլիսի նկատմամբ, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 0,3%-ով կամ 10,100 հոգով:

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան օդային ճանապարհով ժամանած ուղևորների թիվը վերջին ավելի քան մեկ տասնամյակում առաջին անգամ 21.404-ով գերազանցել է նույն ժամանակահատվածում մեկնածների թվին: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա վեց ամսում օդային ճանապարհով Հայաստան է եկել 614.178 ուղևոր, մեկնել՝ 592.774 ուղևոր:

Հաշվետու ժամանակահատավածում «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ուղևորների թիվը կազմել է 554.359, ժամանածներինը՝ 576.505: «Շիրակի» օդանավակայանից մեկնածների թիվը կազմել է38.415, ժամանածներինը՝ 37.673:

 Ուշագրավ