Ադրբեջանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50%-ով թանկացել է

Ադրբեջանում հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50%-ով թանկացել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սակագնային խորհուրդը 50%-ով բարձրացրել է ուղեվարձը Բաքվի հասարակական տրանսպորտում և մետրոպոլիտենում: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում 2018-ի օգոստոսի 1-ին: Գնաճի նախաձեռնողը տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն է, գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Գերատեսչությունը հիմնավորել է գների աճը ուղևորափոխադրումների սպասարկման ծախսերի ավելացմամբ, արժույթով վճարելով ավտոբուսների և պահեստամասների համար, ծառայությունների թանկացմամբ և պետբյուջեից դոտացիաների կրճատմամբ, ինչպես նաև այլ ծախսերով:

Ուղևորափոխադրումների գներն ու միջգյուղական փոխադրումները կկազմեն 0,3-0,9 մանաթ, կախված տարածությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---