10-ամյա լողորդը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Ֆելփսի ռեկորդը 1 օգոստոսի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - 10-ամյա ամերիկացի լողորդ Քլարկ Քենթը գերազանցել է 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսի ռեկորդը: Հեռավոր Արևմուտքի միջազգային առաջնությունում մարզիկը հաղթահարել է 100 մ բաթերֆլայ ոճով 1 րոպե 9,38 վայրկյանում՝ ավելի քան մեկ վայրկյանով բարելավելով Ֆելփսի ռեկորդը, որը սահմանվել էր 1995-ին, գրում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: Մինչ այդ 10-ամյա Ֆելփսի նվաճումը պատանի լողորդները չէին կարողանում գերազանցել: Քենթը զբաղվում է լողով 6 տարեկանից: «Նա տարբերվում է բոլոր այն երեխաներից, ում հետ աշխատել եմ: Քլարքը միշտ աչքի էր ընկնում իր հասակակիցների շրջանում, նա ամեն ինչում է տաղանդավոր»,-խոստովանել է տղայի մարզիչը: Ֆելփսը սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոնն է, աշխարհի 26-ակի չեմպիոն: Նա բացարձակ ռեկորդակիր է օլիմպիական պարգևների քանակով՝ 28, և մի քանի համաշխարհային ռեկորդների հեղինակ: 2016-ին նա հայտարարեց կարիերան ավարտելու մաիսն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |