ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» քարոզարշավը հասել է Կապիտոլիում

PanARMENIAN.Net - ANCA-ի «Դադարեցնել բերանները փակելու քաղաքականությունը» համազգային քարոզարշավը հասել է Կապիտոլիումի բլրին: Ինչպես PanARMENIAN.NET-ին է հաղորդել ANCA-ի մամլո ծառայության ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, քարոզարշավը կոչված է կասեցնել սպառնալիքների ու ահաբեկման կիրառումը Թուրքիայի կողմից, որը ջանում է խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:



Քարոզարշավի շրջանակներում ամերիկացի կոնգրեսականներին են բաժանվել համապատասխան հայտարարություններ եւ կոչեր: Քարոզարշավի խորհրդանիշը` Ազատության արձանը, որի բերանը փակված է թուրքական դրոշով, ինչը խորհրդանշում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ամերիկայի սկզբունքային դիրքորոշման լռեցմանն ուղղված Անկարայի ջանքերը, տպագրվեց Roll Call շաբաթաթերթում, որը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի գործունեությունը, Congressional Quarterly's հրատարակչությունում, կոնգրեսականների կայքերում:



Քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 23-ին, 1,5 մլն զոհերի կյանք խլած Հայոց ցեղասպանության 93-ամյակի շեմին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---