Բերքանուշի ղեկավարը 3,3 մլն դրամ է յուրացրել 1 օգոստոսի 2018 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը 3,3 մլն դրամի յուրացում է արել, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55.000 դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է երեք միլիոն 300.000 դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240.000 դրամ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |