Սահմանախախտ է ձերբակալվել. Մոտը հայ-թուրքական սահմանի ինժեներական կառույցների լուսանկարներ կային

Սահմանախախտ է ձերբակալվել. Մոտը հայ-թուրքական սահմանի ինժեներական կառույցների լուսանկարներ կային

PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ Սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտի են ձերբակալել հայ-թուրքական սահմանին, հայտնում է վարչության մամուլի ծառայությունը:

Ռուս սահմանապահները սահմանախախտին ձերբակալել են Գյումրիի սահմանապահ ջոկատի հատվածում, երբ վերջինս փորձում էր հաղթահարել սահմանի ինժեներական և տեխնիկական միջոցները: Ձերբակալվածը Թուրքիայի քաղաքացի է:

Սահմանախախտի մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որտեղ առկա էին պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու տեսանյութեր:

Սահմանախախտը փոխանցվել է ՀՀ իրավապահ մարմիններին, աշխատանքներ են տարվում կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---