Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը տապալել է չորս հայ քաղաքացիների հանձնումը, որոնք մի քանի օր առաջ, մոլորվելով, հայտնվել էին Նախիջեւանում: Ինչպես հաղորդել են Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների գծով պետական կոմիտեում, նախանշված ժամին` տեղի ժամանակով 18:00-ին Հայաստանի Արարատի շրջանի Երասխավան գյուղի մոտ ադրբեջանական եւ հայկական կողմերը հանդիպեցին, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարեցին, թե ոչ ոքի չեն պատրաստվում փոխանցել, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներ` Վանիկ Նիկոլայի Զմբոյանը (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանը (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանը (Նորադուզ) եւ Աղասի Ատոմի Ենոքյանը (Նորադուզ) գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետեւ, վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ հավանաբար անցել Նախիջեւանի կողմ: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները լրատվություն էին տարածել, ըստ որի «Ադրբեջանում ձերբակալվել են հայ հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնք սադրանք էին նախապատրաստում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---