Արյունաբանական կենտրոնի տնօրենը 4 անգամ մատչելի գնով մասնավորեցվել է կենտրոնի մասնաշենքը

Արյունաբանական կենտրոնի տնօրենը 4 անգամ մատչելի գնով  մասնավորեցվել է  կենտրոնի մասնաշենքը

PanARMENIAN.Net - Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով հիվանդանոցի տնօրենին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով», - գրել է նախարարը:

Նախարարը նշել է, որ մասնաշենքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7 հասցեում է, ունի 1495.4 ք/մ մակերես, գնահատված գույքի արժեք՝ 92,7 մլն դրամ է, վաճառքի մեկնարկային գինը՝ 69,5 մլն դրամ է, սակայն վաճառվել է 22,8 մլն դրամով:

«Նախապես պլանավորվել է 10 աճուրդ, կայացել է 7-րդ անգամ: Շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով», - գրել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---