ԱՄՆ հատուկ դատախազն ուզում է հարցաքննել Ալիևի նախկին փեսային 3 օգոստոսի 2018 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որը վարում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործը, ցանկանում է հարցաքննել ռուսաստանաբնակ ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովին: Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին փեսան է: Աղալարովը, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, 2016-ին օգնել է կազմակերպել Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպումը Նյու Յորքում: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը երգչի փաստաբան Սքոթ Բալբերի վրա հղումով: CNN-ի հետ զրույցում Աղալարովի փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալը թաքցնելու ոչինչ չունի, սակայն չի ցանկանում մեկնել ԱՄՆ: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Թրամփի որդին հանդիպել է Վեսելնիցկայային ԱՄՆ նախկին պետքարտուղար, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին արատավորող տեղեկատվություն ստանալու նպատակով: Աղալարովն ընդունել է, որ ինքն է նպաստել այդ հանդիպումը, բայց հերքել է, որ հանդիպումը առնչություն է ունեցել արատավոր տեղեկություններին: 38-ամյա Էմին Աղալարովը անցնում է 2018-ի ապրիլի 20-ին Մանհեթենի շրջանային դատարան ներկայացված հայցով: Հայցը ներկայացրել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |