Հունվար-ապրիլին ՀՀ-ում գործազրկությունը նվազել է 1,2%-ով 3 օգոստոսի 2018 - 18:13 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի առաին եռամսյակում 2017 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է 1,2%-ով: Ազագային վիճակագրական ծառայության աշխատաշուկայի գնտահատման նոր մեթոդաբանության համաձայն, նախորդ տարվա հունվար-ապրիլին գործազրկության մակարդակը կազմել է 21,8%, իսկ ընթացիկ տարվա հաշվետու ժամամանահատվածում՝ 20,6%: Հին մեթոդաբանության համաձայն՝ գործազրկությունը կազմել է 2018-ի երեք ամսում՝ 17,6%, իսկ 2017-ին՝19%: Նվազել է նաև թերզբաղվածության մակարդակը՝ 1,4%-ով: Միևնույն ժամանակ աճել էերկարատև գործազրկության մակարդակը 1,5%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեն վերանայել է աշխատանքի շուկայի վիճակագրության մեթոդաբանությունը՝ տնային տնտեսություններում (Տ/Տ) իրականացվող աշխատուժի հետազոտության շրջանակում: Մասնավորապես, 2018թ. հունվարից մեկնարկել է Աշխատանքի վիճակագիրների միջազգային 19-րդ համաժողովում 19-րդ ԱՎՄՀ ընդունված Աշխատանքի, զբաղվածության և աշխատուժի թերօգտագործման վիճակագրության մասին 2013թ. հոկտեմբերին ընդունված բանաձևի առանցքային դրույթների ներդրման և տեղայնացման գործընթացը: 19-րդ ԱՎՄՀ ներդրման շրջանակում նդլայնվել է աշխատանքային գործունեություն հասկացության շրջանակը, որի նպատակն է ճանաչել և չափելի դարձնել աշխատանքի բոլոր ձևերը՝ հստակ տարբերակված ըստ վճարվող և չվճարվող աշխատանքների: Ըստ նոր սահմանման, աշխատանքային գործունեությունը ցանկացած տարիքի և սեռի անձանց կողմից իրականացվող ցանկացած գործունեությունն է, որի նպատակն է արտադրել ապրանքներ կամ տրամադրել ծառայություններ՝ սեփական կամ այլոց սպառման համար` անկախ աշխատանքի ֆորմալ, ոչ ֆորմալ բնույթից կամ գործունեության օրինականությունից: Ընդ որում, զբաղվածությունը համարվում է աշխատանքիհինգ ձևերից միակը, որն իրականացվում է այլոց համար՝ վարձատրության կամ եկամտի դիմաց: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |