3 օգոստոսի 2018 - 21:44 AMT
Սուրիկ Խաչատրյանի որդին մեղադրվում է զինծառայությունից ապօրինի խուսափելու մեջ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդի Տրդատին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինաբար խուսափելու համար։

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, վերջինս հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Խաչատրյանը մեղադրվում է զինծառայությունից փաստաթուղթ կեղծելով կամ խաբեության այլ ճանապարհով խուսափելու համար:

Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում: