Կոնգրեսական Էդ Փերլմուտտերը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին

PanARMENIAN.Net - Կոլորադո նահանգից դեմոկրատ կոնգրեսական Էդ Փերլմուտտերը պաշտոնապես հայտարարել է, որ միանում է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ներկայումս խմբի անդամները 156-ն են: «Ես հպարտ եմ, որ իմ գործընկեր կոնգրեսականների կողքին եմ: Հայաստանին աջակցող խումբը կօգնի ինձ ավելի լավ ներկայացնել ԱՄՆ-ի հայ համայնքը Կոլորադոյում եւ բարելավել հայ-ամերիկյան հարաբերությունները»,-հայտարարել է կոնգրեսականը Ամերիկայի հայկական համագումարի հետ հանդիպմանը:



«ԱՀՀ-ն ողջունում է կոնգրեսական Փելմուտտերի որոշումը եւ հուսով է, որ կաշխատի նրա եւ իր թիմի հետ` ԱՄՆ-ի հայ համայնքի հարցերում հաջողության հասնելու համար»,-նշել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Էդ Փերլմուտտերը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի ընդունման օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---