Աշոտյանը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին. Սա վակխանալիա չէ, սա խայտառակություն է

Աշոտյանը՝ ՀՔԾ պետի հարցազրույցի մասին. Սա վակխանալիա չէ, սա խայտառակություն է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չհաջողված և ոչ համոզիչ է համարում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Մեղմ ասած, չհաջողված հարցազրույց։ Էլ չասեմ, որ դատարանի վաղվա նիստից առաջ՝ նաև անպատեհ։ 0038-ի մասով՝ ոչ համոզիչ։ Անձեռնմխելիության իրավունքի խախտման բացատրություններն էլ՝ տապալված »,-գրել է նա։

Իսկ Wikileaks -ի արտահոսքի հիման վրա Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքն էլ, որպես փաստ ներկայացնելն Աշոտյանը զավեշտ է համարում։

«Չէ, սա վակխանալիա չէ։ Սա խայտառակություն է»,-ասված է գրառման մեջ:

Օգոստոսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՔԾ պետը հայտարարել էր, որ, իր կարծիքով, վերաքննիչ դատարանը պետք է մերժի փաստաբանների վերաքննիչ բողոքը Քոչարյանին կալանավորելու դեմ։

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, խոսելով ներկայացված մեղադրնքի մասն, ասել է, որ Արմեն Գևորգյանը ճնշում է գործադրել ՍԴ նախկին անդամի վրա: Խաչատրյանը հիշեցրել է «Վիկիլիքսի» հրապարակումը2008-ի ընտրություններից հետո ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա ճնշումների մասին․ նա հայտարարել էր, որ ճնումը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից՝ որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---