Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը

PanARMENIAN.Net - Կենտուկկի նահանգի նահանգապետ Սթիվեն Բեշերը հռչակագիր է ստորագրել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` (ANCA), Կենտուկկին դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:



2008 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելով` Կենտուկկի նահանգն ընդգծում է, որ «Ցեղասպանության 93-ամյա տարելիցի ճանաչումը հիմնական պաշտպանությունն է ապագայում ցեղասպանությունների կրկնությունից»: Ընդ որում հռչակագրում կարեւորվում է բոլոր ազգերի իրազեկումը այն վայրագությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---