Արտերկրում ՀՀ դեսպանատների մասին SMS-ներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ռոումինգից օգտվող բաժանորդներին 6 օգոստոսի 2018 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Արտերկրում ՀՀ դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար: Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պես՝ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշվածէ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռևս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն: Ծառայությունը գործարկվել էՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարևոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրում՝ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |