Քոչարյանի կալանքի փոփոխման համար ստորագրած ՀՅԴ պատգամավորները հայտնի են

Քոչարյանի կալանքի փոփոխման համար ստորագրած ՀՅԴ պատգամավորները հայտնի են

PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միացած ԱԺ 46 պատգամավորից երեքը ՀՅԴ խմբակցությունից են՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Ռուզան Առաքելյանը, հայտնում է Factor.am-ը:

Նշվում է, որ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի միացել ստորագրահավաքին, նա Հայաստանում չէ։ Փաստաթղթի տակ չի ստորագրել նաև Սպարտակ Սեյրանյանը։

Ավելի վաղ, հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միացել են Աժ նախագահ Արա Բաբլոյանը, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը և Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

 Ուշագրավ
Նա մեկնել է կարճատև աշխատանքային այցով
ԱԳՆ-ից նշել են, որ միջոցներ են ձեռնարկելու տեղում հրադադարի ռեժիմի պահպանման և ստուգման մեխանիզմների ներդրման համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկել է, որ ստացել է նման երաշխիք ռուսական կողմից
Նախարարը նշել է, որ հանդիպում է բողոքող այն խմբերի հետ, որոնք օրակարգ ունեն, իսկ իր օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են և ոլորտ նորություն բերելը