Moody's-ն Ամերիաբանկին B1 վարկանիշ է շնորհել 7 օգոստոսի 2018 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է հետևյալ վարկանիշները. • ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշ, • արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ, • կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ Ba3 վարկանիշ: Ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշն ունի դրական հեռանկար՝ հիմնված պետական պարտքի B1 վարկանիշի դրական հեռանկարի վրա: Արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշը հայկական բանկերի համար առավելագույն հնարավոր վարկանիշն է` սահմանափակված է Հայաստանի Հանրապետության արտարժույթով ավանդների առավելագույն շեմով: Վարկանիշն ունի կայուն հեռանկար: Ամերիաբանկին շնորհված ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների վարկանիշն արտացոլում է. • բանկի դիվերսիֆիկացված բիզնես ուղղությունները և ամուր դիրքերը տեղական Շուկայում • ակտիվների բարելավված որակը և հնարավոր կորուստների կլանման կարողությունը` շնորհիվ կապիտալի պատշաճ բուֆերների, բարձր շահութաբերության և խնդրահարույց վարկերի բավարար ծածկույթի, • իրացվելիության բավարար մակարդակը և միջոցների ներգրավման դիվերսիֆիկացված աղբյուրները: Միաժամանակ, Ամերիաբանկի վարկանիշը սահմանափակված է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներով և արտարժույթով վարկերի էական տեսակարար կշռով: Վարկանիշները սահմանելիս` Moody's-ը հիմք է ընդունել մի շարք կարևոր ցուցանիշներ: Մասնավորապես, նվազել է չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում: 31.03.2018թ. դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 3.9%՝ 2017թ. տարեվերջի 4.1%-ի համեմատ, խնդրահարույց վարկերի ծածկման գործակիցը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 87%՝ 2017թ. տարեվերջի 57%-ի համեմատ: Միաժամանակ, տարեվերջին արտարժութային վարկերի տեսակարար կշիռը եղել է բարձր՝ 82%, ինչը բերում է ակտիվների որակի զգայունությանը փոխարժեքային տատանումների նկատմամբ: Սակայն մյուս կողմից, այդ վարկառուների էական մասն արտահանողներ են, որոնք ապահովում են արտարժութային հասույթ, որն էլ մասամբ նվազեցնում է փոխարժեքային տատանումներից բխող վարկային ռիսկը: Moody's-ը կարևորել է նաև այն համգամանքը, որ Ամերիաբանկն ունի դիվերսիֆիկացված բաժնետիրական կառուցվածք և անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավել լրացուցիչ կապիտալ: Մասնավորապես, Ասիակա ն Զարգացման Բանկի ներդրման շնորհիվ 2018 թ. Բանկի սեփական կապիտալը համալրվել է 30 միլիոն ԱՄՆ դոլարով: Կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը 2018թ. առաջին եռամսյակում կազմել է 14.05%, իսկ Բազել I-ի պահանջներին համապատասխան՝ շուրջ 19%: 2018թ. առաջին եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 2.56 մլրդ ՀՀ դրամ (56% աճ՝ 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ): Արդյունքում` ակտիվների միջին եկամտաբերությունը տարեկան կտրվածքով կազմել է 1.5%, եկամտաբերությունն ըստ կապիտալի ՝ 13.4%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |