Հասցեում հաշվառված նախկին բնակիչներին կարելի է հանել հաշվառումից՝ դիմելով անձնագրային

Հասցեում հաշվառված նախկին բնակիչներին կարելի է հանել հաշվառումից՝ դիմելով անձնագրային

PanARMENIAN.Net - Բնակության հասցեում հաշվառված նախկին բնակիչներին կարելի է հանել հաշվառումից՝ դիմելով անձնագրային ծառայություն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Եթե սեփականության իրավունքով պատկանող ձեր բնակարանում հաշվառված են նախկին բնակիչները, կարող եք դիմել տարածքային անձնագրային ծառայություն, նրանց հաշվառումից հանելու դիմում ներկայացնելու համար՝ դիմումին կցելով սեփականության իրավունքի վկայականի պատճենը»,-ասվում է գրառման մեջ:

Գրառման մեջ նշվում է նաև, որ հասցեում հաշվառված անձանց ցանկին կարելի է ծանոթանալ ոստիկանության աշխատակցի կողմից բնակարան այցելության ժամանակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---