ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015-ին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի շրջանակում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած համապատասխան հրամանագրում ասվում է, որ պատժամիջոցները նորից են սահմանվում Իրանի ռեժիմի հանդեպ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով, քանի որ այդ ռեժիմից «մի շարք սպառնալիքներ» են բխում: Մասնավորապես, խոսքը միջուկային զենք և այլ տեսակի սպառազինություն մշակելու և տարածելու, ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի «չարամիտ գործողությունների» մասին է, գրում է Deutsche Welle-ն:

Պատժամիջոցների ռեժիմի վերսկսումը 2 փուլով է անցնում: Օգոստոսի 7-ին կրկին ուժի մեջ են մտնում Իրանի մեքենաշինության, ինչպես նաև ոսկու և թանկարժեք մետաղների և Իրանի արժույթի՝ ռիալի դեմ ուղղված միջոցները: Մասնավորապես, արգելվում է վաճառել Իրանին և առաքել այդ երկիր Իրանի մեքենաշինության հետ կապված ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ռիալի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Նոյեմբերի 5-ին Վաշինգտոնը կվերսկսի Իրանի էներգետիկ հատվածի դեմ պատժամիջոցները, այդ թվում, նավթագազային արդյունաբերության հետ կապված գործողությունները:

Մայիսին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ վեցյակի կնքած միջուկային համաձայնագրից, որով չեղարկվեցին այդ երկրի դեմ գործող պատժամիջոցները: ԵՄ-ն հավատարիմ է մնում համաձայնագրին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---