ԵՄ. Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին 5 մայիսի 2008 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կանգնած է տեւական քաղաքական ճգնաժամի եզրին, հայտարարում են Եվրամիության ներկայացուցիչները: «Տարբեր քաղաքական կուսակցությունների պայքարը Թուրքիայի ապագա զարգացման համար ընկղմում է երկիրը տեւական քաղաքական ճգնաժամի մեջ»,-թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության գործունեության հնարավոր արգելքի հետեւանքով երկրի տնտեսության համար բացասական հետեւանքների մասին է զգուշացրել նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: «Եթե գործընթացը ձգձգվի, կտուժի մեր տնտեսությունը: Մենք արդեն իսկ տեսնում ենք, որ արտերկրյա կապիտալի արտահոսք է տեղի ունենում: Մեզ մեղադրում են աշխարհիկ Թուրքիային շարիաթի ռեժիմը պարտադրելու մեջ: Մենք հասարակ թուրքերի կուսակցություն ենք: Հավատացյալ թուրքերը աշխարհիկ պետության սկզբունքների պաշտպաններն են: Թուրքիան կարողացել է գտնել եւ պահպանել հավասարակշռությունը իսլամի եւ ժողովրդավարության միջեւ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի վերջից ի վեր քննարկում է իշխող կուսակցության լուծարման մասին հարցը: Ավելի վաղ Սահմանադրական դատարանն արդեն արգելել է Բարեկեցության կուսակցությունն ու Բարգավաճման կուսակցությունը` քաղաքական նպատակներով կրոնի օգտագործման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |