Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը վճարվում է

Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձը վճարվում է

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Նաիրիտ» գործարանի տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակցի՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման գործընթացը շարունակվում է։

«Այս պահին արդեն վճարվել է 5 ամսվա աշխատավարձ՝ մոտ 55 մլն դրամ։ Միաժամանակ հաշվարկվում են նաև ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները», - գրել է առաջին փոխվարչապետը՝ շնորհակալություն հայտնելով գործարանի աշխատակիցներին՝ խնդիրը բարձրացնելու, ինչպես նաև «արտակարգ իրավիճակների և ֆինանսների նախարարներին՝ խնդիրը լուծելու ուղղությամբ իրենց ջանքերի համար»։

Տևական ժամանակ«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն վճարվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---