Ավինյանը՝ ՀՅԴ և «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների միջնորդագրի մասին. Եզրահանգում կանենք 7 օգոստոսի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում անդրադառնալով ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք պատգամավորների կողմից՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցով ստորագրահավաքին միանալուն, նշել է, որ «որպես կոալիցիոն գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով» եզրահանգումներ կարվեն: «Այդ քայլը որոշակի վերլուծության կարիք ունի, ինչը մեզ կբերի ինչ-ինչ եզրահանգումների, որպես գործընկերներ միմյանց հետ փոխհարաբերվելու առումով», - նշել է փոխվարչապետ Ավինյանը: Նա նաև հավելել է, որ միջնորդություն ներկայացնելն այդ պատգամավորների իրավունքն է, և որ իշխանությունը «շատ հանգիստ է վերաբերվում դրան»: Ավելի վաղ, ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով կալանավորելու մասին, ինչը բավարարվել էր։ Նա կալանավորվել է 2 ամսով: Ավելի ուշ, սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են կալանավորելու մասին որոշումը։ Բացի այդ, ԱԺ 46 պատգամավոր՝ ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից և «Ծառուկյան» դաշինքից, անձնական երաշխավորությամբ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ստորագրել: ՀՀ վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը կքննի օգոստոսի 9-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին |