ՆԱՏՕ-ն կարող է ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի ուղերձում, մասնավորապես, ասված է.«Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթում եմ հաջողություն նոր պարտականություններն իրականացնելու ընթացքում:



ՆԱՏՕ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը միջազգային անվտանգության շրջանակներում ցուցաբերել են կայուն համագործակցություն, ինչի ապացույցն է Հայաստանի Հանրապետության արժեքավոր ներդրումը Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողությունների ժամանակ: Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում մենք ներգրավված ենք սերտ համագործակցության եւ քաղաքական երկխոսության մեջ՝ ուղղված պաշտպանության համակարգի բարեփոխմանը եւ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը: Դուք այս պաշտոնը ստանձնել եք Ձեր երկրի համար դժվար եւ մարտահրավերներով լի ժամանակահատվածում, եւ ես հուսով եմ, որ պահպանելով նախկինում ունեցած ձեռքբերումները եւ ԱԳԳԾ-ի բարեփոխումների շարժիչ ուժը, մենք կարող ենք ամրապնդել մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Հայաստանը բարեփոխումների առաջընթացի ճանապարհով առաջ տանելու համար ակնկալում եմ համագործակցել Ձեզ հետ տարբեր հիմնախնդիրների շուրջ եւ հուսով եմ, որ կկարողանամ Ձեզ հետ հանդիպել մոտ ապագայում»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---