Տիգրան Բալայան. Հայ-իրանական հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրի դեմ

PanARMENIAN.Net - «Հայաստանը Իրանը դիտում է որպես հարեւան եւ բարեկամ երկիր, ուր կա նաեւ պատմականորեն ձեւավորված հայկական մեծ համայնք: Մեր հարաբերությունները Իրանի հետ, որոնք ուղղված չեն որեւէ երկրի դեմ, կրում են երկկողմ համագործակցության բնույթ, ինչը, կարծում եմ, բնական է հարեւան երկրների համար: Հայաստանը ձգտում է նման հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը մեկնաբանելով ԱՄՆ անհանգստությունը հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով, որն արտացոլվել է ԱՄՆ Պետդեմարտամենտի Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա զեկույցում:



Խոսելով զեկույցի այլ կետերի վերաբերյալ` Բալայանը նշել է, որ Հայաստանի համար զեկույցում առկա քննադատադությունը, անշուշտ, մտահոգիչ է:



«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական եւ հետեւողական աշխատանքներ պահանջող խնդիր է: Ինչպես գիտեք, մի քանի տարի առաջ մշակվեց եւ սկսվեց իրականացվել հակակոռւպցիոն ազգային ռազմավարությունը, որի որոշ դրույթներ այժմ վերանայվում են: Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից էր կոռուպցիայի դեմ պայքարը, եւ ուստի Հայաստանի կառավարությունը վճռական է այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելու հարցում:



Մենք միացել ենք մի շարք միջազգային փաստաթղթերի` կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային (ուժի մեջ է մտել 07.04.2007 թ.), ԵԽ շրաջանակներում մի շարք փաստաթղթերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին եւ այդ գործընթացի նկատմամբ վերահսկողությանը: Հայաստանը շարունակելու է իր ջանքերը կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու ուղղությամբ»,- նշել է Բալայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---