ՀԱՄԱՍ-ի գրոհայինները մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ 9 օգոստոսի 2018 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀԱՄԱՍ-ի գրոհայինները Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Այդ մասին իր Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ 25 ական վնասազերծվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով: Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի 19 բնակավայրում: Հրթիռների մեծ մասն ընկել է չբնակեցված վայրերում, գրում է Lenta.ru-ն: Իսրայելի ավիացիան ի պատասխան ՀԱՄԱՍ-ի 140 օբյեկտ է խոցել Գազայում, այդ թվում թունելներ, կենտրոնակայաններ, մարզչական ճամբարներ, արսենալներ, զորավարժարաններ, ինչպես նաև գրոհայինների դիրքեր և երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանը: Լարվածությունը Գազայի հատվածում պահպանվում է 2018-ի մարտից, երբ Նակբայի օրվա կապակցությամբ (երբ նշվում է գաղթը այն տարածքից, որտեղ 1948-ին ստեղծվեց Իսրայել պետությունը) սկսված խաղաղ բողոքի ակցիան վերածվեց զանգվածային անկարգությունների և բախումների Իսրայելի զորքերի հետ: Այնուհետև բողոքները գնալով ավելի լարված դարձան, քանի որ ԱՄՆ-ն մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց Երուսաղեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |