Հոկտեմբերին ՀԱՊԿ-ը Տաջիկստանում զորավարժություններ կանցկացնի 9 օգոստոսի 2018 - 10:45 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբերին Տաջիկստանում կկայանանՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ-2018» մարտավարական զորավարժությունները: Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական օկրուգի լրատվական ծառայությունը: Նշվում է, որ Կենտրոնական ռազմական օկրուգի պատվիրակությունը Դուշամբեում մասնակցում է զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներին: Դրան մասնակցում են նաև Ղրղզստանի և Տաջիկստանի պատվիրակությունները: Զորավարժություններն անցնելու են Հարբմայդանում: Նախորդ անգամ ՀԱՊԿ կենտրոնասիական տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Ռուբեժ» մարտավարական զորավարժությունն անցկացվել է 2016 թվականին՝ Ղրղզստանում: Դրան մասնակցել է ավելի քան 1000 զինծառայող ՌԴ-ից, Ղազախստանից և Ղրղզստանից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |