ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի

ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի

PanARMENIAN.Net - ԱՄՆ կինոարվեստի ակադեմիան «Օսկարի» նոր անվանակարգ կսահմանի: Մրցանակը կհանձնվի այն ֆիլմերին, որոնք մեծ հաջողություն են ունեցել: Անվանակարգը կկոչվի «ականավոր պոպուլյար ֆիլմ»: Այդ մասին ասվում է ակադեմիայի նամակում, որը հրապարակել է Vanity Fair հանդեսը:

Բացի այդ, մրցանակի շնորհման արարողությունը կկրճատվի մինչև 3 ժամ, հայտնում է ՌԲԿ-ն:

Վերջին անգամ նոր անվանակարգ սահմանվել է 2001-ին՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, որի առաջին հաղթողը դարձավ «Շրեկը»:

Փոփոխություններն արվում են ի պատասխան այն քննադատությանը, որի համաձայն ակադեմիան հետ է մնում ժողովրդականություն վայելող մշակույթից և այդ պատճառով հանդիսատես է կորցնում:

2017-ին «Օսկարի» հոբելյանական 90-րդ մրցանակաբաշխությունն ամենացածր վարկանիշն ունեցավ պատմության մեջ՝ առաջին անգամ շոուն 30 միլիոնից պակաս մարդ է դիտել, ընդամենը 26,5 մլն: Դա 20 տոկոսով պակաս է 2016-ի ցուցանիշից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---